• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 24
    07, 2021
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ...
  • 23
    07, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, ի թիվս տարբեր երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: 
  • 23
    07, 2021
    Էիչի Շիբուսավայի գործունեությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղերձ է. նախագահ Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ Էիչի Շիբուսավայի գործունեությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղերձ է. նախագահ Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ: Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական  «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ...
  • 20
    07, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի...
  • 20
    07, 2021
    Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել...
  • 19
    07, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին: Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում: Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների...
1
...
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: