• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 22
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ նախագահը շնորհավորել է նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:
  • 22
    06, 2021
    Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային», -...
  • 21
    06, 2021
    Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում: Հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների,...
  • 20
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում։
  • 19
    06, 2021
    Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո: Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։ Անթույլատրելի, անընդունելի և խստորեն...
  • 19
    06, 2021
    Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման: Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան...
1
...
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: