Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ
Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
12
03, 2021
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը
Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի: Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է...
12
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի:
12
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև): Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան՝ ակնկալելով, որ նա իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն: Փոխգործակցության համար հեռանկարային...
11
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին հայ-էմիրաթական փոխհարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ, որտեղ մեծ է Ձեր դերակատարությունը: Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են...
1
...
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
...
1342