Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
16
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
16
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված իրավիճակին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց...
16
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխվստահության և փոխօգնության վրա, հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», - մասնավորապես ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
16
12, 2020
Նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր...
15
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
14
12, 2020
Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իրավաբանական հանրության մի խումբ ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները: Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և...
1
...
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
...
1331