Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
11
12, 2019
ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես է հնարավոր ուժերը միավորելով լավ արդյունքների հասնել. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ արդյունքների, -նշել է նախագահը:...
10
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին:
10
12, 2019
Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն համագործակցության հեռանկարներ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից», -ընդգծել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների...
10
12, 2019
Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է. նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի , Նարեկ Բեգլարյանի , Անի Աթանեսյանի , Ջոն Հայրապետյանի , Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի , Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը...
10
12, 2019
Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին: Արցախի...
09
12, 2019
Շատ էական է պետական ինստիտուտների ներդաշնակ համագործակցությունը. Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ: Նախագահ Արմեն Սարգսյան - Պարոն վարչապետ, ուրախ եմ, որ այսօր նորից...
1
...
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
...
1337