Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
30
09, 2019
«Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր». նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական...
30
09, 2019
Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: «Չինաստանը...
30
09, 2019
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին: Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին՝ նշելով, որ գործունեության ուղղությունները հիմնականում ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին:...
29
09, 2019
Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ․ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի և...
26
09, 2019
Իտալական «Լեոնարդո»-ն անցնում է ավելի գործնական քայլերի․ նախագահ Սարգսյանին ներկայացվել է ընկերության պատրաստած փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը...
26
09, 2019
Արվեստի և մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։ Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ: Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային...
1
...
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
...
1337