• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 14
    06, 2019
    Նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին Նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով: Հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը: Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ...
  • 13
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը: 
  • 12
    06, 2019
    Նախագահը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հետ Նախագահը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ...
  • 12
    06, 2019
    Ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին Ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ...
  • 12
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված...
  • 11
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում Նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է: Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում:...
1
...
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
...
1338
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: