• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    05, 2019
    Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է. նախագահն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է. նախագահն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների...
  • 29
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ: Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ: 
  • 29
    05, 2019
    Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում», -ասել է նախագահը: Զրուցակիցներն...
  • 29
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար», - նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին:...
  • 28
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Արամ Մանուկյանի...
  • 28
    05, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել...
1
...
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
...
1338
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: