Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:
07
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:
07
06, 2019
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջեյմս Ջոնսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը...
06
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ...
06
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու...
06
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել առաջիկայում Դիլիջանում անցկացվելիք...
1
...
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
...
1348