• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    03, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր: 
  • 20
    03, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին:
  • 19
    03, 2019
    Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը...
  • 19
    03, 2019
    «Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է». Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին «Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է». Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և...
  • 18
    03, 2019
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն...
  • 17
    03, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։  
1
...
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: