• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 06
    01, 2019
    Նախագահը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվելիք պատարագին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին: 
  • 31
    12, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր...
  • 30
    12, 2018
    Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:  
  • 30
    12, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ:...
  • 30
    12, 2018
    Եկել եմ  ասելու, որ դուք մոռացված չեք.  նախագահն այցելել է  մանկատուն, բարեգործական ճաշարան,  հյուրընկալվել Հովսեփյանների  բազմազավակ ընտանիքում Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. նախագահն այցելել է մանկատուն, բարեգործական ճաշարան, հյուրընկալվել Հովսեփյանների բազմազավակ ընտանիքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր...
  • 30
    12, 2018
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տոնական օրերին հերթապահություն իրականացնող ԱԻՆ ստորաբաժանումներ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տոնական օրերին հերթապահություն իրականացնող ԱԻՆ ստորաբաժանումներ  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, Փ/Ծ գնդապետ Հովհաննես...
1
...
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: