Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
11, 2018
«Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա». Նախագահ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին : Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը: «Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ...
09
11, 2018
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՍԴ մասին» սահմանադրական օրենքի և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի որոշ դրույթներ
Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:...
08
11, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա...
08
11, 2018
«Երևան, իմ սերն» ու «Գյումրի, իմ սերը»՝ ապագա գործընկերներ. Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին: Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի...
07
11, 2018
Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավորի երդման արարողություն
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:
06
11, 2018
Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը:
1
...
570
571
572
573
574
575
576
577
578
579
580
...
1348