Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
11, 2018
Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները: Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին...
05
11, 2018
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից:...
01
11, 2018
Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։ Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես...
01
11, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ջեյմս Ջոնսի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը, այսօր հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։
01
11, 2018
Նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ- ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
01
11, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
1
...
571
572
573
574
575
576
577
578
579
580
581
...
1348