• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    09, 2018
    Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Կոնգոյի միջեւ համագործակցության...
  • 18
    09, 2018
    Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը

 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը: Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական եւ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կարեւորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու ջանքերին, որոնք ուղղված են երկրի...
  • 18
    09, 2018
    Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:...
  • 18
    09, 2018
    ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության  նախագահի նստավայրում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչեւ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ:  Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի...
  • 18
    09, 2018
    Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վի­րաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերա­կանգն­ման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին: Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային...
  • 14
    09, 2018
    Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ: Նշելով, որ նրանք նաեւ այսօրվա  եւ վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարեւոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետեւ պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին: 
1
...
583
584
585
586
587
588
589
590
591
592
593
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: