Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
04
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի...
04
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Միլսին
Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին եւ ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարեւոր տոնի առթիվ եւ մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում:
03
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում եւ ինժեներական լաբորատորիաներում: Նա, մասնավորապես, ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ: Նախագահը...
03
07, 2018
Հանրապետության նախագահը ընդունել է Կոլումբիայի համալսարանի եւ Լոնդոնի բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած...
30
06, 2018
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ...
29
06, 2018
Նախագահը հանդիպել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։
1
...
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
...
1348