Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
06, 2018
Նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել
Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Գոհունակությամբ նշելով այս մասին եւ վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց...
07
06, 2018
Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երեկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու...
07
06, 2018
Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:
07
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի,...
07
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության...
06
06, 2018
Նախագահը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տարիներ առաջ այս մրցույթի առաջին...
1
...
605
606
607
608
609
610
611
612
613
614
615
...
1348