Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
23
01, 2018
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնն ամփոփել են բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, Հարգելի տիկնա՛յք և պարոնա՛յք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։ Բոլորին է հայտնի, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությունը բարեկամության պատմություն է, և...
23
01, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի...
23
01, 2018
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը:
22
01, 2018
Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ...
22
01, 2018
Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Ֆրանսիա: Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու...
20
01, 2018
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական...
1
...
644
645
646
647
648
649
650
651
652
653
654
...
1348