• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 13
    12, 2016
    Նախագահը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Պեպո»-ի պրեմիերան Նախագահը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Պեպո»-ի պրեմիերան Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո ներկա է գտնվել առաջին ներկայացման՝ «Պեպո»-ի պրեմիերային:
  • 13
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Հանրապետության Նախագահը ողջունել է Միխայիլ Պիոտրովսկուն նրա հարազատ քաղաքում՝ Երևանում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին: Նշելով, թե Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության այնպիսի մշակութային գանձարան, ինչպիսին...
  • 12
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ...
  • 11
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները: Նախագահը հանդիպման մասնակիցների...
  • 11
    12, 2016
    Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:
  • 10
    12, 2016
    ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած...
1
...
728
729
730
731
732
733
734
735
736
737
738
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: