Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
17
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության Նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ համագործակցության անցած ավելի քան մեկ...
17
06, 2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար: Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի և Հնդկաստանի միջև...
16
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:
15
06, 2016
Նախագահն ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը: ՀՀ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է...
15
06, 2016
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ, այցելել նաև ՀՀ-ում ՄԹ դեսպանի կեցավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձևավորվել է...
12
06, 2016
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
1
...
754
755
756
757
758
759
760
761
762
763
764
...
1340