• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 17
    03, 2016
     Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր...
  • 17
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Գագաթնաժողովի մասնակիցները...
  • 17
    03, 2016
     Նախագահը հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի և կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահը հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի և կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի: Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև...
  • 16
    03, 2016
     Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի...
  • 16
    03, 2016
     Նախագահը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ Նախագահը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Օմիրուին`Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է հյուրընկալվել եղբայրական Կիպրոսում, որի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններն իրենց որակով ոչնչով չեն զիջում երկու երկրների անցյալի բարեկամական կապերին:...
  • 16
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1598թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ: Նախագահ Անաստասիադիսը...
1
...
776
777
778
779
780
781
782
783
784
785
786
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: