• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 14
    11, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում միացել է ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի տեղի ունեցած մոմավառությանը: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին: 
  • 14
    11, 2015
    Նախագահը Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
 
Նախագահը Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ այսօր Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:...
  • 12
    11, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու...
  • 12
    11, 2015
    Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների հետ Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական...
  • 11
    11, 2015
    Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում,...
  • 10
    11, 2015
    Նախագահին հավատարմագրերն է հանձնել Վենեսուելայի նորանշանակ դեսպանը Նախագահին հավատարմագրերն է հանձնել Վենեսուելայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան իր գործունեությամբ կնպաստի...
1
...
796
797
798
799
800
801
802
803
804
805
806
...
1339
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: