• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    12, 2015
    Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին: Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև Արդարադատության...
  • 04
    12, 2015
    Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերն ու գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերն ու գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գյումրիի քաղաքապետին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: «Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին...
  • 04
    12, 2015
    Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց...
  • 03
    12, 2015
    Նախագահը պատասխանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցերին Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն: Լրագրողները Նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ...
  • 03
    12, 2015
    Նախագահը հյուրընկալել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և նրա հոբելյանի առիթով Հայաստան ժամանած ռուս մտավորականների պատվիրակությանը Նախագահը հյուրընկալել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և նրա հոբելյանի առիթով Հայաստան ժամանած ռուս մտավորականների պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին և անվանի մտավորականի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի մեջ են վաստակաշատ գրողներ, դրամատուրգներ, կինոռեժիսորներ, լրագրողներ, հրապարակախոսներ, արվեստի և գրականության բնագավառի մի շարք այլ գործիչներ: Նաև նրանց աջակցությամբ է, որ Մոսկվայի հայտնի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա»...
  • 02
    12, 2015
    Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում` Հանրապետության Նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում, և մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև լրացուցիչ խթան կհանդիսանա...
1
...
805
806
807
808
809
810
811
812
813
814
815
...
1353
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: