Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
11, 2015
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը ողջունել է հյուրին և նրա առաքելության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորել հաճախակի հանդիպումներն ու քննարկումները, որոնք մինչ այս, Նախագահի գնահատմամբ, եղել են անկեղծ և բովանդակալից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ, կարևոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում,...
02
11, 2015
Նախագահն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն առաջարկել է մինչ բանակցությունները մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: ՀՀ...
31
10, 2015
Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին...
30
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ...
30
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Զրուցակիցները ջերմությամբ են հիշել ընթացիկ տարվա փետրվարին Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և երկուստեք կարևորել վերջին տարիներին պարբերական բնույթ ստացած բարձրաստիճան հանդիպումները, որոնք ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, նոր շունչ են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝...
30
10, 2015
Թբիլիսիում կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի...
1
...
807
808
809
810
811
812
813
814
815
816
817
...
1348