• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 26
    09, 2015
    ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագա՛հ, Վեհափա՛ռ Տեր Գերաշնորհ և Հոգեշնորհ Հայրե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների միջանկյալ զեկույցը: Միջանկյալ, քանի որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ: Տարվա...
  • 25
    09, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը և վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաև հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության...
  • 25
    09, 2015
    Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու...
  • 25
    09, 2015
    Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Վատիկանի` ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական...
  • 25
    09, 2015
    Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Դորգերլոհի հայանպաստ գործունեությունը և անձնական ներդրումը Հայոց ցեղասպանության լուսաբանման և իրազեկվածության բարձրացման հարցում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, և երկու երկրների միջպետական...
  • 24
    09, 2015
    Նախագահը ներկա է գտնվել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացմանը Նախագահը ներկա է գտնվել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը: Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող և 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի շենքը միությանը նվիրաբերել է բարերար Վահե Կարապետյանը: Նախատեսված է, որ...
1
...
810
811
812
813
814
815
816
817
818
819
820
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: