• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։ 
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։ Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:  
  • 01
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց Մարզային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը: Դանիելյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:
  • 01
    11, 2023
    Նախագահն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան Նախագահն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։ Նախագահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում և ծանոթացել հավաքածուին։  Հանրապետության նախագահը նաև գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում:
  • 01
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների: 
  • 01
    11, 2023
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները...
1
...
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
...
1302
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: