Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
06, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Ողջունելով նախարարին Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա: Ցանկանում եմ...
01
06, 2024
Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները: Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն...
31
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը: Հանդես գալով բացման խոսքով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն: Նախագահը...
31
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվան ընդառաջ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը: «Հանրապետության տոնն Իտալիայի և կարծում եմ ցանկացած ժողովրդավարական պետության համար կարևորագույն խորհրդանշական օրերից մեկն է, որի խորհուրդը ժողովրդավար, բարեկեցիկ ու զարգացող երկիր ունենալու...
31
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նահանգապետ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության և Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նահանգապետ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության և Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել մասնավորապես Օ-դը-Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև բազմամյա սերտ համագործակցությունը: Օ-դը-Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև արդյունավետ համագործակցության հիմքը դրվել է...
30
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև անցյալ տարվա նոյեմբերին հաստատված դիվանագիտական...
1
...
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
...
1347