Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
09, 2013
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական...
27
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել...
26
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն:...
25
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր
Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի...
25
09, 2013
Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել,...
24
09, 2013
Նախագահն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող «Իրավական կարգավորման կատարելագործման արդի հիմնախնդիրները. ազգային և միջազգային իրավական ասպեկտները» միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտագործնական այդ միջոցառմանը մասնակցում են «Իրավաբանների միջազգային միության» և «Գերմանիայի դաշնային գերագույն դատարանի դատավորների և դատախազների ընկերակցության»...
1
...
942
943
944
945
946
947
948
949
950
951
952
...
1336