Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
16
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով , պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Նախագահի նստավայրում այսօր Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանը...
16
11, 2013
Նախագահն ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին: Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս է վկայում այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն...
15
11, 2013
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակի հանձնման արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ...
15
11, 2013
Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում...
15
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է կենտրոնական և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր
Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը: ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել...
14
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության...
1
...
953
954
955
956
957
958
959
960
961
962
963
...
1361