• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    05, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: ՀՀ Նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը...
  • 07
    05, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, և Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ...
  • 07
    05, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ...
  • 06
    05, 2013
    Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին: «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ...
  • 06
    05, 2013
    Նախագահը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին ՀՌԱՀ անդամ նշանակելու մասին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել են հետևյալ անձինք` Հրաչյա Աշոտի Ասմարյանը՝...
  • 05
    05, 2013
    Նախագահը Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում

Նախագահը Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նշել է. «Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը...
1
...
963
964
965
966
967
968
969
970
971
972
973
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: