Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդույթ դարձած, մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված այս միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ընկած են ոչ միայն մեր քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարաբերությունների հիմքում: Սա մեզ վստահություն է ներշնչում, որ կողմերը կարող են ապահովել բավականաչափ խոշոր ու հավակնոտ տնտեսական ծրագրերի իրականացում: Հարգելի՛ գործարարներ,...
02
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակի առթիվ
Այս տարի նշում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-րդ տարեդարձը: Ճանապարհը, որ սկսվեց Հայաստանի անկախության վերականգնմամբ, կայուն կերպով ձևավորեց և ամրապնդեց մեր տեղն ազգերի ընտանիքում: Այս տարիների ընթացքում մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց գիտակցում ենք, որ դեռ անելիքներ կան: Որպես ՄԱԿ-ի անդամ՝ Հայաստանը հետևողականորեն աջակցել է խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանն ուղղված միջազգային ջանքերին: ...
28
02, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում
Հարգելի՛ պարոն Լեհնե, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ : Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումների...
18
02, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում
Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի մասնակցություն Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում: Այդ ժամանակից ի վեր «Երկրապահ» անունն իսկ օգտագործվում է և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով, ուստի և նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք: Երկրապահը...
28
01, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ: Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝...
31
12, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու...
1
...
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
...
82