Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Հայաստան
Լրատվություն
Գրադարան
Փաստաթղթեր
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
Մտքերի հայկական գագաթնաժողով
Մամուլի հաղորդագրություններ
Լուսանկարներ
Տեսանյութեր
07
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում...
05
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին
Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները: Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք...
03
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգելի՛ պարոն նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հարգելի՛ պարոն նախագահ, Խորհրդաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարևորելով հիմնախնդիրը, որն այս օրերին բոլոր մասնակիցների կողմից դառնալու է շահագրգիռ քննարկումների առարկա: Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ...
29
06, 2013
Նախագահի բացման խոսքը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ
Բարև ձեզ, Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր...
26
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանային համալիրում
Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ: Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի և մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ...
26
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ: Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ անմիջականորեն վերագնահատելու դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի վերաբերյալ: Հայ-լեհական միջպետական...
1
...
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
...
73