• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությանը Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մենք գտնվում ենք մի շատ նվիրական տեղում: Այստեղ հանգչում են մեր ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր` երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, և նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են,...
  • 18
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ  Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ մրցանակակիրներ, հյուրեր, Ուրախ եմ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արդեն երկրորդ արարողությանը ներկա գտնվելու համար: Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառի համար նախատեսված այս մրցանակը կոչված է հավերժացնելու գիտության մեր ականավոր գործչի անունը՝ միավորելով տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող գիտնականների: Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ...
  • 15
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ   Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա...
  • 10
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության մեջ քիչ երկրներ են կարողացել արձանագրել, և այդ փաստը հպարտությամբ է լցնում մեր սրտերը, իսկ եթե լինենք ավելի ստույգ, ապա շախմատային օլիմպիադաներում միայն Խորհրդային...
  • 07
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ   Հարգարժա՛ն դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում: Բարով եք եկել Հայաստան: ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները և անվտանգության...
  • 31
    08, 2012
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում   Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել և պետք է որոշենք մեր անելիքները: Առաջինը, որ միանշանակ է և արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է: Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն),...
1
...
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
...
82
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: