• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 28
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ Սիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 92 տարի առաջ, տևական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ով էր հայը մինչև 1918 թվականի մայիսի 28-ը: Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առևտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական և այլն: Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես` գրեթե ոչինչ: Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Գիտակցության նման հեղափոխումը բնականաբար մեկ օրում չի...
  • 27
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը "Վիլա Ամպեն" կենտրոնում Պողոսյան ընտանիքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Հարգելի՛ հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ գտնվել այստեղ` Բրյուսելի պատմամշակութային ժառանգության նմուշ հանդիսացող «Վիլա Ամպեն»-ում: Նախ թույլ տվեք գնահատանքի խոսքեր հղել Պողոսյան հիմնադրամին, որը ստանձնեց քսաներորդ դարի առաջին կեսի այս չքնաղ հուշարձանի վերանորոգման աշխատանքը: Արվեստասեր բարոն Լուի Ամպենի մտահղացումն էր այստեղ հիմնադրել արվեստի և մշակույթի կենտրոն: Բայց քսաներորդ դարն անողոք էր, և վերահաս Երկրորդ համաշխարհային...
  • 24
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ: Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ: Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց,...
  • 22
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը...
  • 12
    04, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք Նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդեսերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլև...
  • 24
    03, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դեյր Զորում Սրբազա՛ն հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ: Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր...
1
2
...
74
75
76
77
78
79
80
81
82
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: