Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մասնակիցներին
Հարգելի՛ գործարարներ, հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական համագումարի մասնակիցներիդ: Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից եւ հերթական` հինգերորդ համագումարը փաստորեն տեղի է ունենում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ նրա անդամների եւ ընդհանրապես գործարար հատվածի ներկայացուցիչների վարքագծային դիրքորոշումներն էական նշանակություն ունեն մեր երկրի եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Այս տեսանկյունից, հաշվի առնելով նաեւ...
07
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովում
Մեծարգո պարո՛ն Նախագահ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախեւառաջ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Եվրամիության չեխական նախագահությանը, անձամբ Նախագահ Կլաուսին` այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Հարգելի՛ գործընկերներ, Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ:...
24
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջեւ: 94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլեւ ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս: Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ...
14
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ
Գերաշնորհ Սրբազան հայրեր, Սիրելի իրանահայեր, Ուրախ եմ ձեզ հանդիպելու և հայրենիքի ջերմ ողջույնները փոխանցելու այս հնարավորության համար: Ինչպես գիտեք, ես Իրանի Իսլամական Հանրապետությունում եմ պաշտոնական այցով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների ու երկրների միջև առկա են մի կողմից` ջերմ մարդկային, մյուս կողմից` գործնական, փոխշահավետ հարաբերություններ: Իմ բանակցություններն այստեղ գնահատում եմ հաջող և շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեր գործընկերներին...
20
03, 2009
Նախագահ Սարգսյանի բացման խոսքը քաղաքական կուսակցությունների նախագահների հետ "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը" թեմատիկ խորհրդակցությանը
Այս ձեւաչափով մեր երկրորդ հանդիպումն է: Հիշում եք, առաջին հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ընթացքն էր: Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ասելիք ունեին, այդ հնարավորությունը ստացան, ովքեր խնդիրներ ունեին բարձրացնելու, այս դահլիճում այդ խնդիրները բարձրաձայնեցին: Մենք էլ մեր հերթին փորձեցինք պատասխանել այդ հարցերին, փորձեցինք տեսանելի դարձնել այն ճանապարհները, որոնցով մենք նպատակադրված էինք առաջ շարժվելու: Եւ կարծում եմ, որ այդ փորձը հաջողված փորձ էր: Այսօր...
19
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հովհաննես Թումանյանի 140-ամյակին
Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք միասին նշում ենք Հովհաննես Թումանյանի եւ ինչպես դուք եւ մենք ենք սիրում ասել, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140-րդ տարեդարձը: Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը, նորովի վերծանելու նրանց հայրենաշեն գաղափարներն ու պատգամները: Այս առումով Հովհաննես Թումանյանը բացառիկ երեւույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական, քաղաքական կյանքում: Իմ...
1
2
3
4
5
...
75
76
77
78
79
80