Նախագահական իշխանության խորհրդանշանն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ:

Նախագահական իշխանության խորհրդանշանը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:

Նախագահական իշխանության խորհրդանշանն ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութանիստ բազմանկյունաձև երիզով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի վերին հատվածում պատկերված է ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Նախագահական իշխանության խորհրդանշանը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույների եռագույն ժապավենի վրա:

Նախագահական իշխանության խորհրդանշան