Նամակ Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահը բազմաթիվ նամակներ է ստանում տարբեր առաջարկներով, բողոքներով և աջակցության խնդրանքներով:
Այդ նամակները վկայում են, որ մեր քաղաքացիները մեծ վստահություն են տածում Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի նկատմամբ՝ ակնկալելով լուծումներ իրենց մտահոգություններին ու խնդիրներին:
Բոլոր նամակները ուշադրությամբ ընթերցվում են, բարձրացված հարցերը քննարկվում են ըստ էության: Ամեն ինչ արվում է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակում գտնվող հարցերին լուծում տալու համար: Սակայն քաղաքացիները հաճախ ակնկալում են ավելին, քան կարող է անել նախագահը, ակնկալում են լուծումներ, որոնք դուրս են Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից:
Նման դեպքերում նամակները վերահասցեագրվում են համապատասխան իրավասու գերատեսչություններ ու հաստատություններ՝ քննարկելու և հնարավոր լուծում տալու առաջարկով:
Հանրապետության նախագահին գրավոր կարող եք դիմել հետեւյալ հասցեով`
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1:
Էլեկտրոնային դիմում հնարավոր է ուղարկել secretariat@president.am հասցեով կամ լրացնելով ստորև նշված դաշտերը