15
01, 2019

ԱՄԷ հրատարակչական ասոցիացիան Նունե Սարգսյանի գրքերը թարգմանելու և հրատարակելու ցանկություն է հայտնել

Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։

Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական ասոցիացիայի գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել թարգմանել և հրատարակել տիկին Նունե Սարգսյանի հեղինակած գրքերից։  

← Վերադառնալ