• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 20
    10, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով և ցասումով տեղեկացանք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած անմարդկային և սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության մասին, որի պատճառով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ։ Այս տխուր առիթով Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ...
  • 15
    10, 2012
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին: Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր ժողովրդին ու հավատքին` Տեր Թորգոմ...
  • 06
    10, 2012
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գալոյանների ընտանիքին՝ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:  
  • 06
    10, 2012
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին: Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի...
  • 24
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին: Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը և նշանակալի...
  • 19
    09, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին՝ անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ:
1
...
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: