• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    03, 2012
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Մուհամմադ Հուսեյն Տանտաուիին՝ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ:
  • 21
    03, 2012
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին: Հանճարեղ ու...
  • 14
    03, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասված է Նախագահի հեռագրում:
  • 23
    02, 2012
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ տիկին Քրիստինա Ֆերնանդես Դե Կիրչներին՝ Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ, որը բազում զոհերի պատճառ է դարձել: «Արգենտինայի համար այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և ի դեմս Ձեզ` Արգենտինայի բարեկամ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում:
  • 02
    02, 2012
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին և Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:
  • 11
    01, 2012
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին և ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում Նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ազգի արժանի զավակ Գևորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում...
1
...
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: