Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
25
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իչունում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյին` Իչունում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. "Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա Իչունում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթում եմ Ձեզ համբերություն, ուժ ու կորով:...
24
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին: Թատրոնում եւ կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին”:
31
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին
Հեռագրում ասված է. “Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին”:
29
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել
Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին: Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի...
22
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի մահվան մասին: Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատկապես...
12
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տրիպոլիում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը Տրիպոլիում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայի ղեկավար, գնդապետ Մուամմար Կադաֆիին: ՀՀ Նախագահը վշտակցություն է հայտնել պարոն Կադաֆիին, զոհվածների ընտանիքներին եւ Լիբիայի բարեկամ ժողովրդին:
1
2
3
...
79
80
81
82
83
84
85
86