Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
16
12, 2019
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին
Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: «Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարպես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: *** Հանրապետության...
16
12, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավորին՝ Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային հաջողություններ է մաղթել, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց:
13
12, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի...
13
12, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանում նշվող Չեզոքության օրվա առիթով: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս նշանակալի օրն արտահայտում է բոլոր պետությունների հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու Թուրքմենստանի ժողովրդի ձգտումը: Նա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հաջողություներ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
10
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում: «Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և...
05
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների:
1
...
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
...
293