Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
09, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ:
23
09, 2018
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին եւ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատեւ խաղաղություն եւ բարօրություն: Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին եւ վստահություն հայտնել, որ...
21
09, 2018
Անկախության տոնի կապակցությամբ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարեւոր տոնի կապակցությամբ: Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում եւ բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:
21
09, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային եւ Մալթայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճու
20
09, 2018
Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայ ժողովրդին իրենց բարեմաղթանքներն են հղել նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար...
20
09, 2018
Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացումը, ինչպես նաեւ երկու երկների ժողովուրդների բարեկամական բազմադարյա կապերը կնպաստեն փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր...
1
...
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
...
295