• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 28
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուն Սոկ Յոլին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարևորելով Կորեայի Հանրապետության հետ սերտ կապերի հետագա զարգացումը՝ հայտնում եմ իմ պատրաստակամությունն ակտիվ ջանքեր գործադրելու մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր...
  • 25
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է փաստել, որ հայ-հունական հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամական կապերն են, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։ Հայաստանը և Հունաստանը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ...
  • 25
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հոբելյանը կարևոր առիթ է արժևորելու 30 տարի առաջ՝ մարտի 25-ին, մեր երկրների միջև սկիզբ դրված միջպետական համագործակցությունը՝ խարսխված ընդհանուր արժեքների, տասնամյակների վստահության և փոխադարձ հարգանքի վրա, և ուրվագծելու համագործակցության նոր...
  • 20
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության զարգացումը և քաղաքական երկխոսության ակտիվացումը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտ ջանքեր գործադրելու մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, առկա ներուժի լիարժեք իրացման և փոխշահավետ օրակարգի ձևավորման ուղղությամբ»:  
  • 20
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։ Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա...
  • 18
    03, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Վրաստանի սերտ հարաբերությունները և համագործակցությունը, խարսխված հազարամյա պատմության բովով անցած մեր ժողովուրդների բարեկամության վրա, ունեն խոստումնալից ծրագրերի իրագործման հեռանկարներ: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը՝ արձանագրելով...
1
...
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
...
293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: