• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 18
    11, 2021
    Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նախագահ Էգիլս Լևիցին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։  
  • 18
    11, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարոկկոյի թագավորին Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 
  • 18
    11, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Oմանի սուլթանին երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Oմանի սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Աայիդին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Օմանը կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները և համատեղ ջանքերով նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: 
  • 11
    11, 2021
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Անգոլայի նախագահին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Ժուաո Լոուրենսուին և Անգոլայի ժողովրդին և հույս հայտնել, որ Հայաստանի և Անգոլայի միջև փոխգործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։  
  • 28
    10, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: «Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների գործակցությանը՝ ձեռքբերումներ արձանագրելով տարբեր...
  • 26
    10, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող...
1
...
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
...
293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: