27
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության հետ գործընկերության ռազմավարության շրջանակներում առաջիկա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, մեր երկրի տնտեսության վրա դրա ազդեցությանն ու այդ մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Համաշխարհային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ Հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

← Վերադառնալ