• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 07
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը: Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ:
  • 07
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ-ի և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
  • 06
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
  • 06
    10, 2011
    Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար: Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի...
  • 06
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի տրվել է պետական ընթրիք Այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի տրվել է պետական ընթրիք: *** Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ Մեծարգո´ պարոն Նախագահ, Հարգարժա´ն տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր ողջունել պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ...
  • 06
    10, 2011
    Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:
1
...
1041
1042
1043
1044
1045
1046
1047
1048
1049
1050
1051
...
1298
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: