• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    06, 2012
    Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան...
  • 27
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի...
  • 27
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ...
  • 26
    06, 2012
    Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում , իսկ մինչ այդ երկու երկրների նախագահների...
  • 26
    06, 2012
    Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:
  • 26
    06, 2012
    Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:
1
...
1048
1049
1050
1051
1052
1053
1054
1055
1056
1057
1058
...
1361
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: