• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 30
    03, 2012
    Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:
  • 29
    03, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն ավարտվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
  • 28
    03, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության հետ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով երեկ երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն: Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաև մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի և Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև...
  • 28
    03, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն Ի պատիվ պետական այցով Սինգապուրի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից այսօր տրվել է պետական ընթրիք: Իր բաժակաճառում Նախագահ Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախագահին և երկրի իշխանություններին ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել հայ-սինգապուրյան հարաբերությունների ավանդաշատ պատմությանը, ներկային և խոստումնալից հեռանկարին: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև երկու ժողովուրդների բարեկամական կապերի մասին, որոնք խոր...
  • 27
    03, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ...
  • 26
    03, 2012
    Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների...
1
...
1067
1068
1069
1070
1071
1072
1073
1074
1075
1076
1077
...
1361
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: