Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
01, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի...
31
12, 2011
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի...
31
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա և պատմություն է դառնում 2011 թվականը: Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը: Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր...
30
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին այցելել է Եռաբլուր պանթեոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
30
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ և մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է բանկի աշխատակիցներին գալիք տոների կապացությամբ և մաղթել հաջողություններ: Կենտրոնական բանկում Նախագահը ծանոթացել է նաև բանկի այցելուների կենտրոնի հնարավորություններին ու ծրագրերին: Այն ստեղծվել է ՀՀ ԿԲ-ի գործունեությանը և դերին վերաբերող հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով:
29
12, 2011
Նախագահի նստավայրում հյուրընկալվել են մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքները
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի: Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր և հարգանք: «Այս երեխաները մեր անկախության սերունդն են: Մենք վերջերս մեծ շուքով տոնեցինք Հայաստանի...
1
...
1069
1070
1071
1072
1073
1074
1075
1076
1077
1078
1079
...
1349