• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 24
    10, 2011
    Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Պետական այցով ՌԴ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Կրեմլի Մեծ Պալատում առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության...
  • 23
    10, 2011
    Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա: Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները: Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում...
  • 23
    10, 2011
    Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերաների հետ Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ: Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների...
  • 21
    10, 2011
    Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման...
  • 20
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
  • 20
    10, 2011
    Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահին և փոխնախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
1
...
1078
1079
1080
1081
1082
1083
1084
1085
1086
1087
1088
...
1341
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: